08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը ցանկանում է գնել Су-30СМ կործանիչներ

Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ  կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն“հղում անելով  IDEX-2019 ցուցահանդեսին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնչեցրած մտքերին:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը:

Ընդհանուր առմամբ քա՞նի կործանիչ կցանկանար Հայաստանը գնել. Դավիթ Տոնոյանն ասել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ