14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն. Մարուքյան

Ի՞նչ, Փաշինյանն ուզում էր, որ մենք էլ անընդհատ ծափ տա՞նք իր ելույթին, կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձևով պահել, ու եթե չեն հասկացել, դրա համար ասացի՝ բարի գալուստ խորհրդարան», – ասաց Մարուքյանը։

Նա նշեց, թե վարչապետը պետք է հիշի, որ ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ։

«Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար Փաշինյանը պետք է մի բան անի, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի դերերի միջև տարանջատում տեսնի։ Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն», -ասաց Մարուքյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ