ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել. Մինսկը դիմել է Երևանին
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պահանջում է արագ լուծում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է «Sputnik Բելառուսը»:
«Արդեն տևական ժամանակ է ՀԱՊԿ-ն աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չի աշխատում և պահանջում է արագ լուծում», – ասել է Գլազը:
Արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները աջակցել են Զասի թեկնածությանը:
«Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ քարտուղարությունը նախապատրաստել է Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման նախագիծը: Նա հանդիպումներ է անցկացրել հինգ մայրաքաղաքներում՝ պետությունների ղեկավարների հետ, բոլոր նախագահները հավանություն են տվել նրա թեկնածությանը», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Գլազը հավելել է, որ Բելառուսը ըմբռնումով է մոտենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Բելառուսի թեկնածուի հետ հանդիպման հնարավորության բացակայությանը՝ կապված վերջերս կայացած խորհրդարանի ընտրությունների և նոր կառավարության ձևավորման հետ:
Միևնույն ժամանակ, բելառուսական կողմն ակնկալում է, որ մոտ ապագայում Երևանը կհրապարակի հանդիպման ժամկետը:
Մինսկը փոխըմբռնման հույս ունի, նաև նշում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը «հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել»:
ԱԳՆ-ից ենթադրում են, որ բոլոր երկրները շահագրգռված են այդ հարցի լուծմամբ, և «տեխնիկական պահը» չի ազդի ՀԱՊԿ-ի, նաև մասնակից երկրների երկկողմ հարաբերությունների վրա: