25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով. Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը

«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

«Հացադուլի այս 12 օրերի ընթացքում գործադիր իշխանությունից նույնիսկ մեկ մարդ ինձ չի այցելել:  Մենք կարող ենք ունենալ ցանկացած կառավարություն, բայց չենք կարող ունենալ հակամարդկային, հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ կառավարություն: Հակառակ դեպքում հորդորով հանդես կգային կամ կայցելեին ինձ: Այս ամենը հաշվի առնելով՝ իմ պայքարը կոշտացնելու եմ, իսկ ՀՀ իշխանությանը կոչ եմ անում փրկել սեփական դեմքը, որովհետև  դու չես կարող միջազգային կինոնախագծի մեջ տալ երաշխիքներ ու չկատարել դրանք: Դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ: Ձեր ենթակառույցները թող կատարեն իրենց պարտավորությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Գալստյանը:

Ռեժիսորը դիմեց նաև հասարակությանը՝ կոչ անելով սատարել ֆիլմին:

«Բանկում բացվելու է հաշվեհամար, կոչ եմ անում, խնդրում եմ, ամենափոքր չափաբաժնով աջակցեք այս ֆիլմին: Դիմում եմ նաև պաշտոնյաներին, պատգամավորներին, ձեր փետրվար ամսվա աշխատավարձը փոխանցե՛ք և աջակցե՛ք ֆիլմին: Դիմում եմ նաև բիզնես ոլորտին՝ մի՛ կասկածեք այս ֆիլմի հաջողությանը և սատարե՛ք այս ֆիլմին: Ինչի՞ համար է այս ամենն անհրաժեշտ, որովհետև հասարակական աջակցությունը միակ իրատեսական ուղին է, որը ես տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար: Իշխանության հետ որևէ հույս չեմ կապում: Ես մարտ մասին գնալու եմ նկարահանման հրապարակ: Երբ նվազագույն գումարը` 10 մլն դրամը հավաքվի, և իշխանություններից լինեն երաշխիքներ, ես կդադարեցնեմ հացադուլը, հակառակ դեպքում չեմ բացառում, որ նոր վրաններ կավելանան: Կան մարդիկ, ովքեր կմիանան ինձ: Ես թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով»:

 

Ռեժիսորն ընթերցեց նաև  «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների կոչը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։

Կոչում նշված է՝ Հայաստանի հանրությանը՝ սատարել մեր գործընկերոջը և աջակցել ֆիլմին,

Հայաստանի իշխանությանը՝ պարտավորեցնել կինոյի պետական կառույցին՝ կատարելու ֆիլմի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները,

Հայաստանի գործարար շրջանակներին՝ մասնակցել միջազգային շուկայում հայտնվելու շրջանակներ ունեցող և Հայաստանին պատիվ բերող ֆիլմի արտադրությանը,

Հայաստանի և միջազգային լրատվամիջոցներին՝ լուսաբանել ֆիլմի խնդիրները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ