16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես է ՀՀԿ-ը վերաբերում ՕԵԿ-ի որոշմանը /վիդեո/

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերում արդեն նախկին կոալիցիոն գործընկերոջ ՕԵԿ-ի դուրս գալուն կոալիցիայից: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “ՕԵԿ երեկվա հայտարարությունը կոռեկտ, չափավոր հայտարարությունն էր: Որեւէ կուսակցություն ինքն է որոշում իր տեղը, դերը քաղաքական համակարգում: Մենք գտնում ենք, որ կարող ենք արդյունավետ համագործակցել՛՛,-ասաց նա:

Այն դիտարկմանը, թե միայնակ են կազմավորելու կառավարությունը՝ Շարմազանովը ասաց. “Միայնակ չէ, մենք ժողովրդի հետ ենք եւ մեր գործընկերների”:

Հարցին, թե նույն գետը երկու անգամ չեն մտնում, հետաևաբար պետք է բացառել, որ ՕԵԿ-ը չի վերադառնա կոալիցիա, Շարմազանովն արձագանքեց, որ քաղաքականության մեջ լինում են մարդիկ, որ նույն գետը 5 անգամ են մտնում:

Նրա խոսքով՝ ՕԵԿ արդեն նախկին 3 նախարարների պորտֆելներ վերցնելու հարցը ևս նիստում չի քննարկվել, ինչպես նաև Կառավարության ձևավոման հարցը: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը նեղացել է, որ վարչապետի պաշտոնն իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին չի տրվել, և հարցին, թե ինչու այդ թեկնածությունը չի քննարկվել, Շարմազանովն ասաց, որ արդեն հստակա սվել է, թե ինչու է նախագահի, կուսակցության ընտրությունը կանգ առել վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ՀՀԿ-ը կրում է ամբողջական պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների համար: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ