15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանի ծննդից մինչեւ կառավարության կազմ. ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը /վիդեո, լրացված/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, մասնավորապես կառավարության ձեւավորման հարցերը: 

Այս մասին լրագրողներին նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ագային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է, շնորհավորեցինք”,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հայտնի չեն Կառավարության նորանշանակ պաշտոնյաներն ովքեր կլինեն, անուններ հայտնի չեն, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ եթե անուններ հայտնի լինեին, կներկայացներ: 

Նա նշեց, որ օրենքով սահմանված ժամկետում կներկայացնեն քննարկման արդյունքները: Շարմազանովը նկատեց, որ այսօր ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել, որ չեն պատրաստվում մաս կազմել Կառավարության, և իրենք հարգանքով են վերաբերում իրենց յուրաքանչյուր գործընկերոջ որոշմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում էր նիստին, ինչպես նաև ՀՅԴ-ի յոթ կետերն ինչու ընդունելի չէին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ