12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Առավոտվա շոուի համար ազատամարտիկ կնոջը փորձում են ձերբակալել. ահազանգ

Այս պահին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի բնակարանի մոտ ոստիկանության աշխատակիցներ են: Րոպեներ առաջ ազատամարտիկը ահազանգեց մեր խմբագրությանը և նշեց, որ ողջ շենքի տարածքում ոստիկանական մեքենաներ են ու աշխատակիցներ:

“Դուռս փակել եմ ու չեմ հանձնվելու: Ես իմ ազգի համար արյուն եմ տվել: Թող իմ ազգն էլ հիմա ինձ սպանի…”,-Henaran.am-ի թղթակցի հետ կարճատև հեռախոսազրույցում ասաց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նա կառավարության մոտ լեզվակռվի էր բռնվել նամակների և դիմում բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Այնուհետև  պայուսակից հանելով կառավարության մոտ բաց էր թողել կատու և գերմանամուկ:

Նշենք, որ Սուսաննա Մարգարյանը բնակվում է Բագրատունյաց 22, 97 ա հասցեում

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ