12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԳՄ-ից առաջ Հովիկ Աբրահամյանը խոստացավ /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Բուզանդի, Արամի, Տիգրան Մեծի փողոցի բնակիչները, ովքեր պնդում են, որ արդեն վեց տարի է՝ հայտնվել են փողոցում: Կառավարության շենքի ետնամասում բանկիչները սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, միաժամանակ նաև իրենց բողոքի ձայնն էին հայտնում: ՛՛Մենք էլ ենք տուն ուզում: Շնորհավորում ենք, առողջ լինեք, ողջ լինեք, տուն ունանաք, բայց մենք էլ ունենանք՛՛,-ասում էին նրանք: 

Հիշեցնենք, որ այս տարածքները Կառավարության համապատասխան որոշմամբ ճանաչվել են գերակա շահ և օտարվել, իսկ բնակիչներին խոստացվել էր, որ կարճ ժամկետում խնդիրը լուծում կստանա: 

Ետնամուտքից դուրս գալով՝ Հովիկ Աբրահամյանը կանգնեց ու զրուցեց բնակիչների հետ: Նա խոստացավ վաղը, շաբաթ օրը ընդունել բնակիչներին ու լսել նրանց պահանջները: ՛՛Ես հետամուտ եմ լինելու , քննարկելու ենք, ու համապատասխան լուծում է տրվելու՛՛,-ասաց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ