ԲՀԿ-ն ու ՀՀԿ_ը տեղ չէին թողնի Արթուր Բաղդասարյանին
ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ ”Օրինաց երկիր” կուսակցությունը կոալիցիայից դուրս եկավ, քանի որ որոշակի պլաններ ուներ կապված նախագահական ընտրություններից առաջադրվելու հետ:
”Երևի որոշակի հավակնություններ ունեին` հետագայում մասնակցելու նախագահական ընտրություններին: Սակայն քանի որ ՕԵԿ-ը տեսնում է, որ փորձ է արվում, որ պայմաններ ստեղծվեն քաղաքական դաշտում երկու կուսակցության լինելու համար, մեկը` ՀՀԿ-ի, մեկը` ԲՀԿ-ի, իսկ Արթուր Բաղդասարյանին համարյա տեղ չի մնում, մանավանդ վարչապետի պաշտոն էլ չեն տալիս, և այս պայմաններում փորձ են անում երկրորդ ընդդիմադիր ուժ իրենք դառնան` թեկուզ որոշակի զրկանքների գնալով”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Սադոյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմություն դառնալուն, ապա քաղաքական գործչի խոսքով` եթե կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կոալիցիայից դուրս է գալիս, համաձայն չէ կառավարվող սկզբունքների հետ, ուրեմն ինքն իրեն արդեն ընդդիմություն է հայտարարել: ”Ուրի հարց է, թե կդառնան ժողովրդի կողմից ընդունված ընդդիմություն, իսկ դա կապրենք, կտեսնենք իրենց կհաջողվի, թե ոչ”,-նկատեց Սադոյանը: