02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Յուրա Մովսիսյանը թույլ տեղեր գրեթե չունի. Sportbox

Ռուսական Sportbox-ը համեմատել է Ռուսաստանի առաջնության գլխավոր ռմբարկուի հավակնորներին: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի վերաբերյալ կայքը գրում է.

”Թույլ տեղեր գրեթե չունի. գնդակները դարպասներն է ուղարկել եւ գլխով` հաղթելով պայքարը, եւ առանց պատրաստվելու ուժեղ հարվածներով, եւ հիանալի դրիբլինգից հետո կատարած հարվածներով: Ճիշտ է` դա այն ժամանակ, երբ ”Սպարտակի” միջին գծում ամեն ինչ լավ էր, եւ կիսապաշտպանների հետ կապը շատ բարձր որակի էր: Բայց ձմեռային ընդմիջումից հետո նման բան նույնիսկ հեռադիտակով չի երեւում: Այդտեղից էլ ստեղծագործ ազատություն”:

Ռմբարկուների ցուցակը գլխավորում է Հալկը` 15 գոլ, Դումբիան եւ Ձյուբան` 14-ական, Մովսիսյանը եւ Ն’Դոյան` 13-ական գոլ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ