17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ սպասել Կառավարության հաստատած ոչինչ չասող ծրագրից

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը արդեն հասցրել է ծանոթանալ ՀՀ Կառավարության հաստատած նոր ծրագրին: Տնտեսագետի գնահատմամբ՝ այս ծրագիրը ոչինչ չասող ծրագիր է: Վերջինս նորմալ չի համարում տնտեսական ծրագրում թվերի բացակայությունը:

«Թվերի բացակայությունը, հասարակությանը և կառավարությանը թույլ չի տալիս հասկանալ, թե այս հինգ տարվա ընթացքում վարվող քաղաքականությունը ի վերջո բերելու է այն վերջնարդյունքին, որն ուզում էինք, թե՝ ոչ: Տնտեսական քաղաքականությունը շատ ավելի կանխատեսելի է, երբ որ կառավարությունը հստակ ցուցանիշներ և որոշակի միջանկյալային ժամկետներ է նշում: Դա թե՛ ավելի է հեշտացնում նախանշած նպատակին հասնելը, թե՛ հասարակության համար վերահսկելի է դարձնում արդյոք կռավարությունը ի վիճակի է նախանշված ճանապարհով ճիշտ գնալ, թե՝ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Տնտեսական ծրագրում աղքատության նվազեցմանն ու տնտեսական աճին ուղղված քայլեր Կառլեն Խաչատրյանը չի նկատել:

«Եթե մենք նայենք այս կառավարության գործունեությանը 2018 թվականի մայիսից սկսած, կնկատենք, որ տնտեսական որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել»,-ասաց Խաչատրյանը: Ըստ նրա՝ մինչ այս Կառավարության թիվ մեկ խնդիրը եղել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների կազմակերպումը, ուրիշ՝ ոչինչ, իսկ տնտեսական խնդիրներն էլ մղվել են ոչ թե երկրորդային կամ երրորդային, այլ հինգերերոդային պլան:

Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր թե տնտեսությունը թռիչքաձև զարգացում է ապրելու, տնտեսագետն արձագանքեց, որ Կառավարության ծրագրում նշված է տարեկան ՀՆԱ-ի միջինը 5 %  աճ, իսկ այդ աճի դեպքում տնտեսական թռիչքի մասին խոսել անգամ չի կարելի:

Կառլեն Խաչատրյանը նկատեց՝ ներդրումային միջավայրի բարելավման առումով ծրագրում կան որոշակի դրույթներ, բայց այս նույն դրույթները եղել են նաև 2012, 2017 թվականի կառավարության ծրագրում և ներդրումային դրույթների բարելավման ձևակերպումների առումով որևիցե էական փոփոխություն մենք չենք տեսնում:

Համեմատելով 2012 և 2017 թվականի կառավարության ծրագրերը Խաչատրյանը փաստեց, այս երկու ծրագրերում ևս շատ թվեր չկային.«Բայց այդուհանդերձ գոնե սոցիալտնտեսական ցուցանիշների առումով որոշակի թվեր կային, և դա մեզ հնարավորություն էր տալիս կանխատեսելու, թե Կառավարությունը իր նախանշած ճանապարհով է գնում, թե՝ ոչ»,-եզրափակեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ հաստատվեց կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Նշենք, որ  Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ