08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն տեղի չի ունեցել. Ս. Թադևոսյան

”Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` հանրապետության Նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար”,-իր հայտարարության մեջ ասել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը: ”Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձրաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ”,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ-ը հայտարարեց, որ լքում է կոալիցիան, իսկ նախարարի պաշտոնակատարը լքում է կուսակցությունը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ