Որքա՞ն ժամանակ ենք տրամադրում Աստծո Արքայությունը գտնելու համար
Աստծո Արքայությունը Քրիստոսն է, Սուրբ Եկեղեցին է, Ավետարանն է,
Եկեղեցու խորհուրդներն են:
Որքա՞ն ժամանակ ենք տրամադրում Աստծո Արքայությունը գտնելու համար: Օրվա ընթացքում որքա՞ն ենք Աստծո հետ.
Հատկապես, որ պատվեր ունենք, աղոթքի մեջ խնդրել նա՛խ Աստծո արքայությունը, հետո մնացածը: Հարց. ինչպե՞ս ենք վարվում մենք.
1. Չենք փնտրում.
2. Փնտրում ենք, սակայն չենք գտնում.
3. Փնտրում, գտնում, սակայն չենք պահում.
4. Փնտրում ենք, գտնում ենք և պահում ենք…
Սուրբ Գրիգոր Տաթևացին այս ստուգող հարցերը պատրաստել է, որպեսզի
մենք հաճախ տանք մեզ և ջանանք հասնել չորրորդ հարցին մեր կյանքի ընթացքում: Եթե երկրի վրա գտնենք Աստծո Արքայությունը, և պահենք, ապա երկնքում հեշտ կլինի…
Կյանքը մեզ ձրի տրվեց, իսկ երկնքի արքայության համար ջանք պետք է թափել. գանձը ձրի չի տրվում երբեք…
Բարի և խաղաղ գիշեր սահմանին, հիվանդին, ճամփորդողին, վաղվա լուր սպասողին և բոլորիս միայն Տիրոջ ողորմությամբ:
Ծովիկ Դավթյանի հանրագրից