12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են

Այս գիշեր գողության փորձ է տեղի ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:

«Համահայաստանյան ներված գողերն այս գիշեր հասել են նաև Պետական Կամերային Երաժշտական Թատրոն, դե ներկայացում գիշերվա 3-ին չեն կարողացել նայեն, բայց այլ ախորժակ են ունեցել, սակայն մուրազները փորն է մնացել: Դեռ օգոստոսին, ամբողջ թատրոնի շենքը զինեցի անվտանգության համակարգերով, տեսախցիկներով և կապեցի ՀՀ ոստիկանության հետ, փառք ու պատիվ մեր ոստիկաններին, որ ազդանշանին օպերատիվ արձագանքել ու հասել են՝ գողերը դիմել են փախուստի:

Հ.Գ. Թատրոնի գործընկերներ ջան, անվտանգության համակարգեր տեղադրեք շենքերին, գողերն արդեն հասել են թատրոն, սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ