17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մտահոգվո՞ւմ է /վիդեո/

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավատեսորեն է տրամադրված ՕԵԿ-ի քաղաքական ապագայի նկատմամբ: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ՕԵԿ-ի որոշման մասին՝ դուրս գալ կոալիցիայից:

Նշենք, որ ՕԵԿ պատգամավորները երեկ այս մասին հայտնելով ասել էին, որ կոալիցիան արդյունավետ չի եղել:  ՛՛Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին, եւ կարծում եմ, որ փոխադարձ հարգանքը ամեն դեպքում համատեղ ապրած տարիների հանդեպ պետք է պահպանել, ուստի ես հաջողություն եմ մաղթում ՕԵԿ-ին, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաեւ կրթության ոլորտում ցուցաբերած նախաձեռնությունների համար, եւ կարծում եմ, որ ՀՀԿ-ն ի վիճակի է քաղաքական զարգացումներ ապահովել՝ ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ իր կողմից ձեւավորվելիք Կառավարություն՛՛,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ բոլոր դեպքերում կոնստրուկտիվ ընդդմությունը երկրի քաղաքական կայունության եւ զարգացման կարեւորագույն երաշխիքն է եւ ՛՛այստեղ մենք չենք կարծում, որ խրամատի այն կողմում ինչ-որ հակադիր ուժեր ունենք անգամ ՕԵԿ-ի դուրս գալու դեպքում, խրամատներ չկան, կան կոնկրետ հարցեր, որոնց շուրջ կարող են լինել տարաբնույթ հարցեր, քննարկումներ եւ դրանց արդյունքում իշխանությունը լսելով տարբեր հարցեր՝ կարող է լուծումներ տալ՛՛: Ըստ  Աշոտյանի՝ իրենք քաղաքականության մեջ խրամատներ փորողներ չեն:

Հարցին, թե արդյոք մտորելու տեղիք չի տալիս, որ անգամ ՕԵԿ-ն է լքում ՀՀԿ-ին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. ՛՛Անգամ ՕԵԿ-ը ինչ է նշանակում, ոնց որ ՕԵԿ-ին կպար, ոչ թե ՀՀԿ-ին՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ