17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հին ու նոր վարչապետերից մինչեւ ՕԵԿ

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը նախ հիշեցրեց Ավագ Հինգշաբթիի խորհուրդը՝ նշելով, որ ինքը կաշխատի զուսպ լինել տեսակետ արտահայտելուց: 

Վերջինս “Օրինաց երկիր” կուսակցության դուրս գալը կոալիցիայից արտառոց չի համարում՝ ՕԵԿ-ն պատրաստվում է ընտրությունների:

“Բարեփոխում” հկ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը ընդհանրապես դեմ է կոալիցիային, նրա կարծիքով կոալիցիան լինում է պատերամի ժամանակ:”Մենք Սահմանադրությամբ ժողովրդավար երկիր ենք, ուստի պիտի ունենանք ընդդիմություն: Կոալիցիան օգտագործվում է ճնշելու ընդիմությանը: Ես ողջունում եմ ՕԵԿ-ի դուրս գալը եւ կարծում եմ ուժեղ ընդդիմություն կունենանք”,-ասաց տիկին Հակոբյանը:

Լարիսա Ալավերդյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ ասելով, որ ՕԵԿ-ն ընդդիմություն չի կարող լինել: “Ես չեմ ասում նա իր դերն չի ունենա քաղաքական դաշտում”,-ասաց նա:

Կարինե Հակոբյանը նորանշանակ վարչապետի մասին ոչինչ չի կարող ասել. նախկիին շատ է քննադատել եւ ողջունում է փոփոխությունը; “Իր երազանքն էր վարչապետ աշխատելը, ժամանակ տանք, տեսնենք ինչ կանի”,-ասաց Հակոբյանը: Կառավարության նոր կամից էլ է կախված, թե ինչպես կլինի նոր վարչապետի աշխատանքը:

“Ես Տիգրան Սարգսյանի նկատմամբ դրական եմ տրամադրված: Բայց ես ողջունեւմ եմ նրա հրաժարականը: Նա այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ: Անունը դրեք մենեջեր, չգիտեմ, անձնական ունակությունները չեն անդրադարձել նրա կառավարմանը”,-ասաց տիկին Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռագրին, ապա նախագահն ասել է, որ այս կառավարությունը պիտի շարունակի այն բարեփոխումներ, որոնք սկսել ենք:Առանձնապես փոփոխություններ տիկին Ալավերդյանը չի սպասում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ