16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Ես ու Նաիրա Զոհրաբյանը տարբեր ենք` թե արտաքինով, թե ներքինով”

”Դա միայն թվում է։ Իրականում, եթե նայել եք, մեր անցած քաղաքական ճանապարհը, մանավանդ վերջին շրջանը, որ մնալով բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում և հնարավորություն ունենալով ձևավորելու Կառավարություն` ոչ կոալիցիոն սկզբունքով, մշտապես գնացել ենք կառավարման կոլաիցիոն սկզբունքով և մեր համար ինքնանպատակ չէ և կամ սկզբունքը միայն նա չէ, որ կառավարությունը միայնակ ձևավորենք”,-Henaran.am-ի հետ զրույցում արձագանքելով ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին, թե տպավորություն է, որ ՀՀԿ-ը է շատ ցանկանում, որ ՀՅԴ-ը ու ԲՀԿ-ը միանան կոալիցիային, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

”Մենք միշտ պատրաստ ենք մեր գործընկերների հետ, ովքեր ունեն կառուցողական, պետական մտածելակերպ,  նաև կիսել ու միասին աշխատել նաև Կառավարությունում, եթե կա  նման ցանկություն, ապա դա կարող են ներկայացնել և սահմանադրությամբ նման լիազորությամբ օժտված անձինք են դա որոշում։ Մենք  որևիցե մեկ անգամ որևէ մեկին չենք խնդրել և չենք  փորձել ամեն գնով քաշել մեր կողմը, որովհետև մենք դրա խնդիրն առհասարակ չունենք, բաց շատ կարևորում ենք առողջ և կառուցողական համագործակցությունը, դա ոչ թե միայն մեզ է, պետք է, մեր ժողովրդին, պետությանը, մեր ազգին”,-բացատրեց նա։

Հարցին, թե ինչու ԲՀԿ-ը հանկարծ որոշեց կոլաիցիա չմտնել, պատգամավորը պատասխանեց.”Ես կարծում եմ` ես ու Նաիրա Զոհրաբյանը տարբեր ենք, թե արտաքինով, թե ներքինով, կարծում եմ ԲՀԿ խմբակցության քարտուղարին և ՀՀԿ խմբակցության քարտուղարին մի փոքր շփոթել եք, պետք է կես կատակ, կես-լուրջ խնդրեմ Նաիրա Զոհրաբյանին հարցել։ Ես իսկապես չգիտեմ”։

 Հիշեցնենք, որ ԲՀԿ-ը հայտարարել է, որ չի միանա կոալիցիային, իսկ այսօր էլ ՀՅԴ-ը է հայտարարել, որ չի պատրաստվում մաս կազմել կոալիցիայի ու Կառավարության: Երեկ կոալիցիան որոշել է լքել նաև ՕԵԿ-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ