21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ. Սերժ Սարգսյան

Ոստիկանության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.

“Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ եւ վետերաններ,

 Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած եւ ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն եւ լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:

 Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որեւէ երկրում եւ մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, եւ ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի եւ պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը:

  Սա արդյունք է բարեփոխումների մի տեւական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաեւ արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մեր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլեւ ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով եւ արձանագրում ձեռքբերումներ:

 Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի եւ հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսեւորումների հանդեպ եւ բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:

 Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ