12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեր հարցը բարձրացրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եկավ իշխանության՝ մոռացավ. բողոքի ակցիա /տեսանյութ/

Աշտարակ քաղաքի և շրջակայքի տասնյակից ավելի Անհատ ձեռներեցներս երկար տարիներ աշխատել ենք «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրության հետ՝ որպես վերջինիս ապրանքների սպառողներ: Աշխատանքի ընթացքում ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել, աշխատել ենք կանխիկ գումարներով՝ առանց բանկային փոխանցումների: Երբ սննկացավ Աշտարակ կաթի նախկին սեփականատերը, ապա նա մեզ մեղադրեց իր ապրանքի դիմաց իրեն գումարներ չտալու մեջ, և որոշեց, որ իր սննկացման պատճառը մենք ենք:

Սա բացահայտ սուտ է և զրպարտություն մեր նկատմամբ: Նաև՝ հակասում է որևէ տրամաբանության, քանի որ ստացվում է, որ տարիներ շարունակ Աշտարակ կաթը մեզ հետ համագործակցել է այն դեպքւոմ, երբ մենք նրան չեն վճարել իր ապրանքի դիմաց: Առաջին ատյանի դատարանները հոգուտ մեզ որոշումներ կայացրեցին՝ հիմք ընդունելով հենց Աշտարկ կաթի աշխատողների վկայությունները, որոնք էլ մեզ ապրանք էին մատակարարում, և անձամբ ստանում գումարը: Սրանից հետո Աշտարակ կաթի նախկին տերերը բողոքարկեցին վճիռը Վերաքննիչ դատարանում: Վերաքննիչն անցկացնելով փակ դատ, բավարարեց Աշտարակ կաթի հայցը: 

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացրել «Աշտարակ կաթից» տուժած ձեռնարկատերերը: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ