16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ի 7 կետերի հետ կապված քառյակում հակասություններ կան

‘’Ես չեմ ուզում մեր գործընկերների դիրքորոշումներն առանձին-առանձին գնահատել, դա մեզ սխալ տեղ կտանի’’,-այսօր Ազգային ժողովում քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի ՀԱԿ-ի հայտարարությունը, որով ՀԱԿ-ը վերահաստատել է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու քառյակի ձևաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը և արդյունավետ համագործակցությունը։

Ռուստամյանը շեշտեց, որ քառյակում այդ հարցերը քննարկվում են: Սակայն նա նաև բացատրեց, որ քառյակում հակասություններ կան, օրինակ` ՀՅԴ-ի 7 կետերի հետ կապված: ”Մեզ համար ոչ մի տարբերություն չակ` ով չի համաձայն, մեզ համար կարևոր է` ով է համաձայն: Եթե բոլորը համաձայն լինեին, մենք միասնական քաղաքական օրակարգով գնում էինք մեր ասած ճանապարհով”: 

Ինչ վերաբերում է ապրիլի 28-ին, ապա Ռուստամյանը նշեց, որ այդ օրվա հետ կապված որևէ որոշում չի կայացվել, թե արդյոք հանրահավաք կլինի, թե ոչ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ