22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղտեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, բացի Աշոցքի տարածաշրջանից, տեղում է ձյուն:

Տավուշի մարզի Իջևան քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված  բեռնատարներ:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 1-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ