17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Համագործակցության պայմանագիր

Ապրիլի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ստորագրեցին երկու կառույցների միջեւ երիտասարդական ոլորտում համագործակցության համաձայնագիր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ՀԵՀ-ը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ՝ “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ (Netherlands Institute for Multiparty Democracy), եւ այսօր արդեն համագործակցության հիմք է դրվում Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի հետ։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է կողմերի լայն համագործակցություն երիտասարդական քաղաքականության, կրթության, գիտության, մշակույթի, զբաղվածության, սպորտի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաեւ, որ համագործակցության առաջին քայլերն արդեն արված են. կողմերը հունիսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնեն Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որին կմասնակցի շուրջ 150 երիտասարդ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից եւ Վրաստանից։ Նա ընդգծեց, որ Եվրասիական երիտասարդական համաժողովը լինելու է ապակուսակցական, եւ կարող են մասնակցել տարբեր քաղաքական ուժերի 18-35 տարեկան երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր կհամապատասխանեն սահմանված չափանիշներին եւ կկարողանան լիարժեք մասնակցություն ապահովել, այդ թվում նաեւ՝ տարբեր մրցույթների։

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական խնդիրն է համագործակցությունն ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրների եւ Վրաստանի միջեւ հասարակական-քաղաքական, հումանիտար եւ այլ ոլորտներում։ Խոսելով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի մասին՝ պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այն անցկացվում է նաեւ “Ռիա Նովոստիի”, ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետդումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։ Քննարկվելիք թեմաներն են՝ “Երիտասարդ լրագրողներ”, “Երիտասարդ քաղաքական գործիչներ”, “Եվրասիական անվտանգություն”։

Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաեւ կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ “Միսս Եվրասիա-2014”, ինտելեկտուալ խաղեր եւ սպորտային մրցումներ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ