Փառապանծ ոստիկաններին շնորհավորել է Խաչիկ Ասրյանը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը շնորհավորել է ոստիկաններին.
“Փառապա՛նծ ոստիկան
20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ վերականգնված հայոց նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից մեկը դարձավ կայացած իրավական համակարգը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ոստիկանության:
Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել հայոց ոստիկանությունը: Հայաստանի երեք հանրապետություններում էլ ոստիկանությունը ձեւավորել է կայուն համակարգ եւ հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները եւ դրանք ամրագրելով արցախյան հերոսամարտում ընկած իր քաջարի զավակների բացակա ներկայությամբ, Ձեր սթափ եւ արհեստավարժ գործունեության ներքո ոստիկանությունը պատասխանատվությամբ է ներկայացնում հայ հանրության շահերը՝ որպես նրա անվտանգության եւ իրավունքների լիարժեք պաշտպանի:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ հայոց ոստիկանության 96-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին առողջություն, երկարակեցություն եւ անվտանգ ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության:
Փա՛ռք ու պատի՛վ հայոց ոստիկանությանը:
Աստված Ձեզ եւ Ձեր ընտանիքին պահապան:
Հարգանքով՝
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան”