08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առիթով:

“ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը:  

Արդեն համարյա մեկ դար Հայաստանի ոստիկանությունը գործով է հավաստում, որ զավակն է իր ժողովրդի եւ հիմնասյուներից մեկը՝ իր պետականության: Մենք միշտ հիշում ենք, որ ժառանգն ենք փառահեղ ու դժվարին հայոց պատմության, եւ այսօր, լինելով կրողը լավագույն ավանդույթների՝ պետք է նոր մտածողությամբ,  մեր գործի արդիական ընկալմամբ նվիրվենք պետության զարգացմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը: 

Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային, մենք ոստիկանի տեսակն ենք եւ կոչված ենք պատվավոր պարտքի՝ օրենքի, ժողովրդի, պետության պահանջի կատարմանը:

Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին, մեր զոհված զինակիցների հարազատներին` Հայաստանի ոստիկանության 96-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն եւ ամենայն բարիք: 

Աստված ձեզ պահապան”,-ասված է ուղերձում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ