06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Շակիրային շանտաժի են ենթարկում` էրոտիկ նկարներով /ֆոտո/

shakiraշակիրաԱշխարհահռչակ կոլուբիացի երգչուհի Շակիրայի 2 նախկին տնային աշխատողները շանտաժի են ենթարկում երգչուհուն` փորձելով շորթել նրանից 300 հազար դոլար եւ սպառնալով, որ հակառակ դեպքում  հանրային ցուցադրության կհանձնեն ժապավենը, որում նկարահանված են ինտիմ տեսարաններ երգչուհու փեսացու Ժերար Պիկեի հետ:

Տան աշխատողները, ովքեր ամուսիններ են, որոշել են նման քայլի դիմել այն բանից հետո, երբ երգչուհին նրանց վռնդել է աշխատանքից: Ամուսինների խոսքով` ուշ երեկոյան երգչուհին տուն է եկել ընկերների հետ եւ պահանջել սպասարկել ընկերների մեծ խմբին: Ամուսինները, պատճառաբանելով, որ հոգնած են, չեն կատարել իրենց պարտականությունը եւ նույն պահին հայտնվել են փողոցում` առանց գոյության միջոցների:

Սա առաջին դեպքը չէ, երբ Շակիրայի աշխատողները նրան շանտաժի են ենթարկում: Նախորդ դեպքը 2012-ի հունվարին էր, երբ նրան կրկին սպառնում էին էրոտիկ բնույթի ժապավենով, սակայն երգչուհուն հաջողվեց խուսափել դրանց հրապարակումից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ