26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն արդարանալու խնդիր չեն ունենա

Քաղ.տեխոնոլոգ Կարեն Քոչարյանը չի կարծում, էր ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի ընտրազանգվածը կքննադատի  կուսակցություններին այնպես, ինչպես հասարակությունն ու ՕԵԿ-ի ընտրազանգվածը` ՕԵԿ-ին, երբ վերջինս որոշեց մաս կազմել Կառավարության: ”Ի տարբերություն ՕԵԿ-ի, որն անմիջապես հաջորդ օրը գնաց, միացավ` ԲՀԿ-ն ու ”Դաշնակցությունը” չունեն այդ խնդիրը, որովհետև այստեղ իրենք կարող են հայտարարել, որ ֆորմալ առումով մենք խնդիր էինք դրել Կառավարության հրաժարականի, նախագահը լուծել է, մենք հիմա ուրիշ խնդիր չունենք, այստեղ չկար այդպիսի ռադիկալ ընդդիմադիր պահվածք ու հետո ստորագրել ու դառնալ ԱԱԽՔ”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որպես կառուցողական ընդիմություն, խնդիր են դրել ու այն լուծվել է:

”Հիմա ոնց է լուծվել, էական չէ, կարևորը լուծվել է, թե իրենց ասելով, թե դրսի ասելով, թե վարչապետն ինքն է հրաժարական տվել, թե նախագահն է որոշել, այդ խնդիրը լուծված է”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ