03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբեք չէի մտածի, որ Սերժին կամ ՀՀԿ-ին փառք պետք է տանք

Երբեք չէի մտածի, որ Սերժին կամ ՀՀԿ-ին փառք պետք է տանք, 21 տարի դրանց դեմ պայքարելուց հետո:
Նոր հարկային օրենսգրքով այս ծառայությունները սկսում են բոլ-բոլ հարկվել, առաջվա պարզեցվածի փոխարեն`

Մեջբերում հարկային օրենսգրքի նախագծից` 
« Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե­­­նե­­րա­կան, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառա­յու­­թյուն­ներ, տեղե­կատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդ­­հան­րացման) և փոխանց­ման (հաղորդման), գիտահետազոտական, փորձա­րա­րական-կոնստ­­րուկտորական և փոր­ձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխա­տանք­­ներ, ինչպես նաև սույն ենթա­կետում նշված ծառայություններին համանման այլ ծառա­­յություններ մատուցողները».

Իսկ Եկամտային հարկի աստիճանական նվազումը ուղեկցվելու է կենսաթոշակային հատկացումների բարձրացմամբ: Սա էլ մի գրպանից մյուսը դնելու ձևական քայլ է: Էլ չեմ ասում, որ 2 մլն դրամից ավել ստացողները նախկին 36 տոկոսի փոխարեն, հիմա պետք է հարկվեն նույն 23 տոկոսով, ինչ 100.000 ստացողը:

Ասենք ամսեկան 75000 ամն դոլար(սա հայաստանյան իրական թիվ է) ստացող բանկային աշխատողը պետք է նույն տոկոսի հարկ վճարի ինչ հասարակ բանվորը: Սա ուղղակի խայտառակություն է:

Ի դեպ Վրաստանում գործում է ընդամենը 6 հարկատեսակ, և յուրաքանչյուրի դրույքի փոփոխության համար պետք է ըստ սահմանադրության հանրաքվե անց կացվի:

Նոր հարկային օրենսգիրքը ինչու չեն դնում հանրաքվեի նոր իշխանությունները, որոնք այդքան սիրում են ժողովրդի անունից խոսալ, նրա իրական կարծիքը հանրաքվեյով պարզելու փոխարեն: Պահանջում եմ հանրաքվե:

Արթուր Ղազարյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ