13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանին մնում է ասել՝ կեցցե Սերժ Սարգսյանը

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «կուտն» է գցել հանրային դաշտ: ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է, թվեր, ըստ այդմ՝ ներկայացնելով 2018թ. Հայաստան ներկրված կապիտալ ապրանքների թվի կտրուկ աճը:

2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։ 

«Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար: 2018 թվականին ունեցել ենք տպավորիչ աճ, ինչը նշանակում է, որ արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում»:

«Սերժին մերժած» Նիկոլ Փաշինյանը, դե ֆակտո ընդունում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Հայաստանում կապիտալ ապրանքների ներկրման կտրւկ աճ է գրանցվել;  Փաստել, որ արտադրությունը զարգացնելու համար 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներկրված սարքավորումների առումով ունեցել ենք տպավորիչ աճ, նշանակում է ասել՝ կեցցե Սերժ Սարգսյանի իշխանությունը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ