03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Որ դեպքում Արսենյանը կցանկանար կոալիցիա կազմել

 ”Պորտֆելներ վերցնելը, կոալիցիա կազմելը, դա ընդամենը գործողություններ են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ պետք է մաս կազմի կոալիցիային: ”Նպատակն ի՞նչի համար է, նպատակը եթե հռչակեն… թե չէ օրինակի համար, եթե նոր Կառավարությունը հռչակի, որ ամեն ինչ անելու է երկրում գործազրկությունը կրճատելու համար, ամեն ինչ անելու է, որ ՀՀ բնակիչներն ընդգրկված լինեն հանրային նոր բարիք ստեղծելու գործում, ամեն ինչ անելու է, որ պայքարի աղքատության, արտագաղթի դեմ, առաջինը ես իմ բոլոր ջանքերն ու ուժերը կգործադրեմ, որպեսզի մենք կոալիցիա կազմենք”:

Սակայն, ըստ Արսենյանի, եթե կոալիցիա գնալով այդ խնդիրները լուծում չպիտի ստանան, ապա կոալիցիա գնալն էլ անիմաստ է: ”Բայց եթե նպատակները հռչակված չեն, ինչ կոալիցիայի մասին է խոսքը, գնանք` ինչ անեք: Ինչ-որ մի բան ձևավորվում է, երբ որ նպատակները համապատասխանում են քո իղձերին”:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ