23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ հիվանդություններ կարող են առաջանալ էլեկտրոնային ծխախոտներից

Ավելի ու ավելի շատ վտանգներ են ի հայտ գալիս վեյպերի /էլեկտրոնային ծխախոտներ/ հետ կապված: Եթե նախկինում դրանք համարվում էին ավելի անվտանգ, քան սովորական ծխախոտը, այսօր դրանց անվտանգությունը լուրջ կասկածի տակ է դրվում:
Ինչպես պարզվել է, վեյպերի օգտագործումը մեծացնում է բերանի քաղցկեղի առաջացման վտանգը, ճիշտ այնպես, ինչպես սովորական ծխախոտների կիրառման դեպքում: Վեյպերից եկող գոլորշին նաեւ ազդում է արյունատար անոթների վրա՝ երակների եւ զարկերակների պատերը բարակեցնելով՝ այդպիսով, հանգեցնելով ծանր սրտային հիվանդությունների զարգացմանը:
Բացի դա, հակառակ ժողովրդի մեջ տարածված համոզմունքների, գոլորշի արձակիչները չեն օգնում հրաժարվել իրական ծխախոտից, ընդհակառակը, շատերը համատեղում են էլեկտրոնային ծխախոտը սովորական ծխախոտի հետ: Մեկ շաբաթ, մեկ ամիս եւ 60 օր էլեկտրոնային ծխախոտ շնչած առնետների վրա իրականացված փորձարկումները թոքերի վիճակի վատթարացման եւ գոլորշի արձակիչների օգտագործման ժամկետների միջեւ ուղղակի կապ բացահայտեցին , այն դեպքում, երբ նրանց տրվել էր առանց նիկոտինի հեղուկ։
Գիտնականները կարծում են, որ առողջության վրա վեյպերի բացասական ազդեցությունը պայմանավորված է դրանց մեջ պրոպիլենգլիկոլի եւ գլիցերինի առկայությամբ: Դրանք գրգռում են շնչուղիները, աչքերը եւ վնասում են կենտրոնական նյարդային համակարգը:
Վեյպերի համար աէրոզոլներում նաեւ հայտնաբերվել է անագի, նիկելի, պղնձի, կապարի, քրոմի մեծ քանակություն․ ընդ որում, դրանց պարունակությունը տասն անգամ ավելի բարձր է, քան սովորական ծխախոտներում նշված քիմիական նյութերի եւ միացությունների քանակությունը: Այսպիսով, տաքացնող տարրը հանգեցնում է վնասակար նանոտարրերի ներթափանցմանը թոքային խոռոչների մեջ, ինչի հետեւանքով առաջանում է տեղային թունավոր ազդեցություն: Դրանից հետո զարկերակներն արյան միջոցով նիկելը եւ քրոմը տարածում են ամբողջ օրգանիզմով մեկ:
Առողջության պահպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել վեյպեր, ինչպես նաեւ սովորական ծխախոտներ ծխելուց։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ