21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմությա՞ն դեմ…

”Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ իշխանությունը տարբեր թիրախներ է մտցնում քաղաքական դաշտ` փորձելով քաղաքական ուժերին միմյանցից հեռացնել, քնարկումների նոր դաշտ ստեղծել, որպեսզի իրարից տարանջատվեն, և հասարակությանը շեղի ու ժամանակ շահի”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին, ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: ”Այս պահին դա հրապարակ նետելն այդ տեսանկյունից եմ նայում, իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանի ու նախագահի արտահերթ ընտրություններ տեղի չունենան, բայց քաղաքական իրավճակն այնպիսին է, որ արդեն դա ակնհայտ է”,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքն այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում ու չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ապա Մարտիրոսյանը շեշտեց. ”Նա փորձում է հասարակությանը հանգստացնել, որ 2018 թվականից հետո ես չեմ լինի, բայց կարծում եմ բոլորի համար պարզ է, որ խնդիրն այն է, որ համակարգը, միևնույնն է, շարունակվելու է, ու դա ընդամենը ժամանակ շահելու համար է արվում”:

”Ժառանգության” փոխնախագահը հիշեցրեց, որ նախագահը հստակ ասում է, որ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: ”Վճռական ու որոշիր դերակատարությունն այն է, որ մեծամասնությունն է որոշում կայացնող է լինելու, սակայն խնդիր կա այս ժամակահատվածը մի փոքր երկարեցնելու, կայունություն ստեղծել, որից հետո իշխանությունն իր քայլերն անելու է, ու 2017-ի խորհրդարանական ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, շատ ավելի նվազ աղմուկով, որովետև և ընդդիմությանն ընտրող քաղաքացիներն են արտագաղթելու մեծամասբ, ու վարչական ռեսուրսը հեշտորեն կիրառվելու է”,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նախագծի` երկրի ղեկավարը ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովին: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ