Առաջին քայլը՝ ընտանիքից
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
եթե առաջադիմում է, իր առաջին քայլը ընտանիքից է սկսում,
եթե լուսավորվում է, իր լոյսը ընտանեկան ճրագից է,
եթե միավորվում է, իր ոգին և կապն ընտանիքն է,
եթե զորանում է, իր ուժն ու բազուկն ընտանիքն է,
եթե հարստանում է, իր գանձարանը և գանձապետն ընտանիքն է,
եթե իր տունը և սեղանը բարիքներով լեցուն ու առատ են, արդյունաբեր անդաստանն ընտանիքն է,
եթե դրախտի գետերը վազում են դեպի իր հրապարակը, դրանց աղբյուրը դրախտի ընտանիքն է,
եթե իր կարասները լի են գինով, խմում է այն և ուրախանում, խաղողաբեր այգին ընտանիքն է,
եթե բարեծնունդ զավակներով օրըստօրէ բյուրապատիկ աճում է, իր նախածնող խնամատարը ընտանիքն է,
եթե իր զավակները բարեկիրթ քաղաքացի պատրաստել է ուզում, իր բարեկրթության առաջին համալսարանն ընտանիքն է,
եթե այս աշխարհի վրա երջանիկ ապրել է ուզում, թող հավատա, որ երջանկության կյանք բղխող աղբյուրն ընտանիքն է,
եթե երկրից հետո երկինքը ևս ժառանգել է ուզում` պահելով իր հայրենի կրոնը, հավատը և եկեղեցին, այո՛, այդ սուրբ ավանդները անեղծ, անկորուստ պահելու խորանն ԸՆՏԱՆԻՔՆ Է։
Խրիմյան Հայրիկ