27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Թող մեզ հրահանգ տան՝ Աշոտ ջան մենք էլ բացահայտենք. չորս երեխաների ճակատագիրը անորոշ է

 Չորս մանկահասակ երեխաները արդեն 20 օրից ավելի գիշերում են դրսում: Նրանց մանկական հոգեբանություն արդեն խեղվել է, բացառությամբ փոքրի, որը դեռ պարզապես չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Ծննդյան մեկ ամյակը Մանուկ-Ասատուրը դիմավորել է Նախագահական նստավայրի դիմաց:

 Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է Խուդոյանների ընտանիքի պատմությանը: Վերջին անգամ նրանց նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էր:

Henaran.am-ի թղթակիցը ցավով արձանագրեց, թե ինչպես է մայրը փողոցում փոխում իր մեկամյա տղայի տակդիրը և թե ինչպես է հազում կրծքով կերակրվող երեխան:

Դպրոցահասակ աղջնակը հուզվեց ու սկսեց լաց լինել մեր հարցից.”Ես կարոտել եմ իմ դպրոցը, իմ տունը, ի՞նչու պիտի բոլոր երեխաները գնան դպրոց, իսկ ես էստեղ նստած…..”,-ասաց Հայկուհին:

Հիշեցնենք, որ Խուդոյանները վիճարկում են Էջմիածին քաղաքում գտնվող սեփական տան սեփականության իրավունքը: Վեճը ըստ էության Աշոտ Խուդոյանի և քրոջ միջև է:

Այսօր նրանք նստացույցը շարունակում են Նախագահական նստավայրի դիմաց: Մեզ հետ զրույցում Հեղինե Խուդոյանը տեղեկացրեց.

“Մենք ունեինք քննիչի մերժման որոշումը գործը կառչելու մասին: Մենք արդեն մեկ տարի շարունակ դժգոհ էինք մեր մարզի գործողություններից:Մեր մարզը չի բացահայտում գործը: Ստիպված նստացույց սկսեցինք ՀՀ գլխավոր դատախազության դիմց: Մենք գլխավոր դատախազից մոնիտորինգ ենք պահանջում: Կտակն ու սեփականության վկայականը կեղծված են ու չի բացահայտվում դա”,-նշեց Հեղինե Խուդոյանը ասելով, որ գլխավոր դատախազը ամեն անգամ խոստանում է, որ լուրջ քննություն կանցկացվի, բայց իրենք այդպես էլ արդյունքը չեն տեսնում:

“Մեր դատախազ Կորյուն Ներսիսյանը ճիշտ էր ասում՝ թող մեզ հրահանգ տան Աշոտ ջան մենք էլ բացահայտենք: Փաստորեն վերևից հրահանգ չի գալիս”,-հավելեց Հեղինե Խուդոյանը նշելով, որ հացադուլի հետևանքով ամուսինը շատ վատ վիճակում է եղել ու ինքը հազիվ է համոզել դադարեցնել այն, քանի որ դա նույնպես անդրադառնում էր երեխաների վրա:

Խուդոյանները հավաստում են, որ Նախագահական նստավայրի մոտ իրենց նստացույցը չեն դադարեցնելու մինչև արդար քննության երաշխիքներ չունենան:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ