15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Լրատվական կայքերի թիվը կպակասի

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիա-մասնագետ Սամվել Մարտրոսյանն այն կարծիքն է, որ Հայաստանում գործող լրատվական կայքերը կքչանան, քանի որ առաջիկայում ընտրություններ չկան: Նրա խոսքով այդ փուչիկը կնստի, քանի որ բազմաթիվ կայքեր բացվեցին ընտրական քարոզարշավների համար:

Մասնագետի խոսքով, բարձրաստիճան շատ դեմքեր հասկացել են, որ կայքը բացել լավ բան է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրատվական կայքերի թիվն արդեն իսկ նվազում է, եւ առաջիկա տարում այս միտումը կպահպանվի:

 Կայքերի նվազմանը կօգնի նաեւ այն, որ ր կորավ circle.am-ի ստեղծած մրցակցային դաշտը եւ հիստերիան անցավ:

Մասնագետի համոզմամբ,  circle.am-ում կարելի էր “կռիվ տալ իրար դեմ», ընդ որում, օրինակ, “թրաֆիք գնելով””:

Նշենք, որ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպեց Ծաղկաձորում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված “Երիտասարդական քաղաքականություն.հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում” թեմայով համաժողովի շրջանակներում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ