28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Էս երկրում ՀՀՇ-ի քանի սերունդ մի անգամ ավերի, ու հենց ավերածը մի քիչ վերականգնվի, գա ու էլի ավերի

խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո

Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստի, Արփինե Հովհաննիսյանը ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի, բացահայտեց Քաղաքացաիական պայմանագրի առանցքային դեմքերից մեկի՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի դատարկությունը, որ նա միայն օդի մեջ ամբոխահաճո ֆռազներ ցփնող է, որ նույնիսկ իրենց ծրագրում կոռուպցիայի վերաբերյալ կետերին ի զորու չի պատասխանել, որ պետական որևէ լուրջ գործի անընդունակ է, ավելին, որևէ խանութպան դիտեր հաղորդումը Աղաջանյանին ըսկի խանութում գործակատար չէր ընդունի։

Բայց Աղաջանյանը միակը չի, այս հաղորդումից հետո վերանայենք Քաղաքացիական պայմանգրի անդամների ելույթները, նույն բաներն են ասում, ոչ մի ծրագիր, միավոր հավաքելու միան մի ձև գիտեն՝ հանարապետական կուսակցությանը մեղադրելը։ էդ միավորները որ պրծան, լրիվ բանկռոտ են, բայց արդեն այդ միավորները ինֆլյացիայի են ենթարկվել, ամեն ինչ ձեռներն է, ամեն ինչ, բայց դեռ ասում են՝ քանի հանրապետականը կա և այլն։ Ինչան քչանան խաբվողները, էնքան արժեթղթերը կարժեզրկվեն, ու եթե ճիշտ է որ հայ ժողովուրդը խելոք է, ապա խաբվողների թիվը արագորեն նվազում է։ 

Ահա թե ինչու ստիպեցին դեկտեմբերի 9֊ին ընտրություն անցակցնել, այլապես մի քանի ամսից հակահանրապետական արժեթղթերը էնպես էին ինֆլյացիայի ենթարկվելու որ աղբ դառնային, մի ձայն էլ չէին բերելու։ Դատարկախոսներ, որոնցից հենց լուրջ ծրագիր ուզեն մախնոյականություն են խաղացնում՝՝ ինչներիս է օրենքը, եթե մենք լավ տղերք ենք։ 

Մյուս բանախոսները՝ Օրինաց երկրի Հեղինե Բիշարյանը պոպուլիզմով հետ չէր մնում, Աղաջանյանին թիկունք, նոր իշխանությունից ոչ մի պահանջ, ոչ մի հարց, միայն նախկիններ կան, որոնց հիշելով ձգտում էր հեղափոխական զանգվածի ձայները չկորցնել ու էլի ոչ մի ծրագիր, ոչ մի մեխանիզմ։ 
Ըստ էության, գաղափրների ու ծրագրերի առաջնահերթությունից էր խոսում դաշնակցական Գեղամ Մանուկյանը։ 

Եվ եթե օտար մեկը ում վրա ոչ թե դատարկ զգացմունքային ֆռազներն են ազդում՝ թալան֊մալան, այլ միտքն ու ծրագրի կարևորությունը, հաղորդումը նայելուց հետո ձայն կտար հանրապետականին կամ դաշնակցությանը։ 

Բայց օտարներ չկան, բոլորը յուրային են, ու շատերը տեսել են էն ինչ հիմա կատարվում է. 90 թվին էլ, անծրագիր ու մեծախոս ՀՀՇ֊ն մենակ մի բան գիտեր՝ կումունիստներին մեղադրել, հա՝ ի տարբերություն ՔՊ֊ի, մի բան ավել գիտեր՝ սեփականշնորհում, ու որ իշխանությունը վերցրեց մենակ խելքները հերիքեց իրանցից ավելի խելոք հաստոցները սեփականացնեն ու լոմի տեղ կտրտեն ծախեն։ 

Էս երկրում ՀՀՇ-ի քանի՞ սերունդ պիտի հեղափոխություն անի, իր արած հեղափոխության վրա մեկն էլ անի։ Մի անգամ ավերի, ու հենց ավերածը մի քիչ վերականգնվի, գա ու էլի ավերի։ Մի անգամը հերիք չի՞։  Խոսք կա՝ մի անգամ խաբես ինձ, ամոթ քեզ, երկրորդ անգամ խաբես ինձ, ամոթ ինձ։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ