27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ՄԱԿ-ն աջակցում է պաշտպանական բարեփոխումների գործընթացին

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի ու բաց համագործակցության ծավալման իր մոտեցումներին, և նպատակ հետապնդելով ՊՆ իրավասության շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում օգտագործել միջազգային կազմակերպությունների ներուժն ու փորձագիտական աջակցությունը, շրջանակային համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ:

Համագործակցության շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հայկական գրասենյակի ղեկավար, տիկին Հենրիետ Ահրենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի (2013թ. մայիսի 27-ի) ընթացքում ՀՀ առաջին զեկույցի ամփոփիչ դիտարկումների` ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերը, վերհանվող խնդիրների վերացման կամ առաջարկությունների կատարման նպատակով ՊՆ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները: Համաձայնություն ձեռք բերվեց ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որում կնշվեն համագործակցության ուղղությունները, իրականացվելիք ծրագրերը և ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հատուկ ուշադրություն դարձնել Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին կամընտիր արձանագրության դրույթների իրազեկվածության բարձրացմանը:

Նույն օրը Դավիթ Տոնոյանն ընդունեց նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանին: Ամփոփվեցին համագործակցության իրականացման շուրջ նախօրոք ձեռքբերված համաձայնությունները: Հստակեցվեցին ռազմաբժշկական ծառայությանը վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և զինված ուժերում կանանց իրավունքների երաշխավորման և պաշտպանության ծրագրերի իրականացման ձևաչափերն ու ժամկետները: Քննարկվեցին համագործակցության ծավալների ու ուղղությունների ընդլայնման հնարավորությունները:           

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ