21 Հունիսի, Saturday, 2025
KFC

՛՛Կլինեն այլ կադրային փոփոխություններ ևս՛՛

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահ է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ չէ տեղեկացել, որ պետք է հրաժարական ներկայացնի: ՛՛Իհարկե, հրաժարականի դիմում ներկայացրել է, որևէ խնդիր լինել չի կարող: Ես չեմ ընդունում այն մեկնաբանությունները, որ ինքը այդ օրն է իմացել, որ պետք է հրաժարական տա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսագուլյանը: ՛՛Աշխատելով նախագահի աշխատակազմում՝ շատ լավ գիտեմ, որ եթե որևէ մեկն աշխատանքից ազատվում է, նրան նախօրոք տեղյակ են պահում, ուրիշ բան, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ մինչև պաշտոնական լուրի հրապարակումը, կողմերը զերծ են մնում այս թեմայով որևէ բան ասելուց՛՛:

Իսագուլյանը չի բացառում, որ նոր վարչապետը կարող է լինել քառյակից որևէ մեկի ներկայացուցիչը:

՛՛Ես որևէ բան չեմ բացառում, բայց հիմա կարևորն այն է, որ այս ամբողջն ավարտվի ոչ թե անձերի փոփոխությամբ, այլ տեղի ունենան համակարգային փոփոխություններ, այսինքն՝ խոսակցություն գնա ոչ թե անձերի փոփոխության մասին, այլ ծրագրերի, ընդհանուր խնդիրների, արտաքին ու ներքին քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի, հակառակ դեպքում կլինի ավելի վատ իրավիճակ՛՛:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետի թեկնածությանն, ապա նա նշեց, որ դա որքան էլ ցանկալի տարբերակ է, սակայն ինքը մշտապես բացառել է դա:

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ վարչապետի հրաժարականին կհետևեն նաև կադրային փոփոխություններ: ՛՛Այս Կառավարությունը պիտի ամբողջական փոփոխության ենթարկվի, իհարկե, կան բարեխիղճ ու պարտաճանաչ մարդիկ, ովքեր իրենց գործը շատ լավ կատարել են, դրա մասին չի խոսքը, նրանք կվերանշականվեն: Բայց կարծում եմ՝ ընդհանուր Կառավարության փոփոխություն պետք է լինի, որովետև ըստ էության այս նախարարները նույն ոճով էին աշխատում, ինչ սկզբունքով որ վարչապետը, նույնիսկ նրանց հայտարարություններն ու արտահայտությունները, բառախումբը նույնն էր՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ