30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի բացառում ՝ ՀՀԿ-ն իրեն կարող է ՛՛շռայլություն՛՛ թույլ տալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի մասին իրենք էլ տեղեկացված չեն եղել։ ՛՛Ես տեղյակ չէի, բնականաբար նման հարցերում վարչապետը որևէ պարտավարություն չունի տեղյակ պահելու նախարարներին և կարծում եմ, որ բնական գործընթաց է, որ կառավարությունները գալիս են աշխատում են և գնում են՛՛,-նշեց նա: Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն կարող է իրեն թույլ տալ ՛՛շռայլություն՛՛ անել՝ վարչապետի պաշտոնը վստահելով ոչ ՀՀԿ-ականիւ, բայց ՀՀԿ մեծամասնության մաս կազմող մարդկանց։ ՛՛ՀՀԿ-ն հանդիսանալով երկրի քաղաքական համակարգի առանցքը, ողնաշարը, հիմնական շարժիչ ուժը, իրեն կարող է թույլ տալ նման տեսակի ՛՛շռայլություններ՛՛, այո վստահելով ոչ հանարպետական բայց ՀՀԿ մեծամասնության մաս կազմող մարդկանց՛՛:

Նա շեշտեց, որ տեսնում է մի շարք արժանի մարդկանց, սակայն անուններ չտվեց։  Հարցին, թե քառյակի ճնշումների արդյունքում էր հրաժարականը, Աշոտյանը պատասխանեց. ՛՛Ձեր գեղեցիկ ժպիտը արդեն իսկ վկայում է , որ ձեր տված հարցին չեք հավատում՛՛։ Իսկ, որ արդեն իսկ արձագանքներ կան, որ դա 4 ուժրի հաղթանակի առաջին քայլն էր, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. ՛՛Որքանով որ ես եմ տեղյակ, մեր երեկվա նիստն իր արդյունքով բուռն անակնկալ էր նաև այսպես կոչված քառյակին, և ինչպես հասկացա, իրենք այն բոլոր թղթերը, որ գրել էին ու ջնջել էին մոտակա ամիսների համար՝ քաղաքական գործողությունների մշակումներ, պլաններ, իրենք ստիպված են գցել աղբարկղ, որովհետև ակնհայտ էր, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան քառյակի որոշումն էր, որ փորձում են հասնել իշխանության ծրագրերին՛՛:

Նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ իրեն տեսնում է ՀՀ-ում։ Աշոտյանը գնահատեց այն տարիները, որոնք աշխատել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ նախարարներից առաջինը կհեռանա վարչապետի քաղաքական թիմը, այդ թվում նաև ինքը՝ Արմեն Աշոտյանը։

՛՛Ես ՀՀԿ-ի թիմից եմ և խորին հարգանք ունեմ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, շատ բարձր եմ գնահատում այն 5 տարիները, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել ԿԳ նախարար հատկապես հաշվի առնելով այն, որ Տիգրան Սարգսյանն ունի կրթության ոլորտների նկատմամբ հատուկ ուշադրություն, իր հետ աշխատելը հեշտ և դժվար էր միաժամանակ, հեշտ էր, որովհետև հնարավոր էր կոնստրուկտիվ դաշտում խնդիրները քննարկել ու լուծել, դժվար է, որ նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ