13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանին դուրսը ավելի շատ են սիրում, քան Հայաստանում. Գագիկ Ծառուկյանը Սիսիանում է

«Գնում եմ դուրս՝ հավաքվում ենք, խոսում ենք. Ծառուկյանին դուրսը ավելի շատ են սիրում, քան Հայաստանում։ Ասում են՝ ուզում են գալ, բայց պայմաններ չկան»,- այսօր Սիսիանում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ պետք է պայմաններ ստեղծել, նոր կանչել դրսում ապրող մեր հայրենակիցներին.

«Գոնե կարողանա մարդն իր աշխատավարձից ամեն ամիս 65 հազար դրամ իր աշխատավարձից վճարել ու բնակարան ձեռք բերել։ Դա բնակարանի վարձից ավելի քիչ կլինի ու հետո իրեն կմնա, կլինի իր սեփականը»։

Սիսիանցիներին Ծառուկյանն ասաց, որ տարբեր հարցերի շուրջ կարող է խոսել.

«Անգիր չեմ արել, որ գամ, միտքս պրծնի, կանգնեմ, այլ ցանկացած ոլորտից կարող եմ խոսել»։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ մարդն ինչքան աշխատում է, այնքան երիտասարդ է մնում, կյանքն ավելի երկարում է. «Մենք ոչ մի բանի կարիք հիմա չունենք, բայց ծնողներս աշխատում են։ Թոշակները պետք է այնքան լինեն, որ գոնե գազի, լույսի, հացի փող մարդ ունենա։ Եթե մենք պետություն ենք, ժողովրդի մասին մտածում ենք, ուրեմն՝ այդ բոլորը պետք է քայլ առ քայլ կատարենք»։

ԲՀԿ առաջնորդն ասաց, որ իր թիմակիցներին զգուշացրել է որևէ վիրավորական խոսք չհնչեցնել մյուս ուժերի գործիչների հասցեին.

«Իմ թիմակիցներին, և ամենաշատը Նաիրա Զոհրաբյանին, որի լեզուն գիտեք, ասել եմ՝ տիկին Զոհրաբյան, բոլոր քաղաքական գործիչների հանդեպ շատ ուշադիր կլինեք, որևէ վիրավորական խոսք ասելու իրավունք չունեք։ Մարդը իր ծրագիրը թող ներկայացնի»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ