30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քառյակն այսօր կքննարկի վարչապետի հրաժարականի հարցը

՛՛Անշուշտ, այն, ինչ կատարվում է հանրապետությունում, այս 4 ուժերի ազդեցությունը անպայման դրա վրա ազդեցություն է  ունեցել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Վերջին գտնում է, որ այդքան էլ էական չէ՝ Տիգրան Սարգսյանն իր կամքով է որոշել հրաժարական տալ, թե ոչ:

Հարցին, թե արդյոք նոր Կառավարությունը կարող է լինել ազգային համաձայնության, պատգամավորը պատասխանեց. ՛՛Այս համակարգի պայմաններում որևէ վարչապետ կամ ինչ-որ նոր Կառավարություն, կարծում եմ, ոչինչ չի կարող անել, համակարգն ինքն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ սպասել դրական և արմատական փոփոխությունների, գոնե ինձ համար… սպասելի է, որ նոր Կառավարությունը այս համակարգում կարող է լուրջ արդյունքներ գրանցել՛՛: Հակոբյանը կարծում է, որ ամբողջական համակարգային փոփոխություն է  անհրաժեշտ:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր քառյակը հանդիպում ունի Ազգային ժողովում, և հենց այդ ժամանակ կքննարկի բոլոր հարցերը: ՛՛Բնականաբար, կքննարկենք այս հարցը, մենք պետք է ունենանք օրակարգ, թե հետագա մեր գործունեությունն ինչպես ենք կազմակերպելու՛՛:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարական է տվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ