03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն հայտարարում է «Եթե մտահոգ ես…» հումորային պաստառների մրցույթ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ, որի գլխավոր մրցանակը լինելու է ճաշ՝ ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

«Սոցիալական ցանցերում տարածվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Եթե մտահոգ ես…» իմիջային քարոզարշավի բազմաթիվ նմանակումներ և կատակներ։

Մենք գնահատում ենք հումորը և հայտարարում մրցույթ հետևյալ անվանակարգերով.

Ամենակրեատիվ պաստառ
Ամենահումորային պաստառ
Ամենաազդեցիկ պաստառ (գնահատվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջանառվող թեմաների լուսաբանումը)։ 

Մրցույթի երեք անվանակարգերում հաղթող մասնակիցները ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Ծանուցում. ուղարկելով աշխատանքները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կազմակերպիչներին օգտագործել դրանք քարոզչական և այլ նպատակներով», – ասված է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության տարածած հայտարարությունում։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ