27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ում թեկնածությունը կառաջարկի ԲՀԿ-ը

”Վարչապետը վստահաբար իր ցանկությամբ չի հրաժարական տվել, այլ հասարակական ընդվզումի, ալիքի տակ է եղել, այդ տրամադրություններն, այն մթնոլորտը, որ երկրում ձևավորված էր վերջին ժամանակներս, շատ ավելի հասանելի էր դրա մասին տեղեկատվությունն իրեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: 

Ըստ նրա` արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև քառյակի` Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունն ու այդ պահանջը: ”Քառյակի ազդեցությունն, իհարկե կար, որովհետև քառյակն էր օրակարգ թելադրում վերջին շրջաններս ու, բնականաբար, եթե ուշադիր եք եղել, մենք մեր հայտարարություններում մշտապես ասել ենք, որ այն, ինչ անում են, մշտապես քվեարկում են, ասել ենք` կոճակային քվեարկությամբ չի լինելու դա: Բազմիս եմ դա ասել, և այդ խնդիրը լուծելու է այսօրվա ՀՀ քաղաքացին, հասարակական ընդվզումը, և վստահաբար, պատճառը դա է, ուրիշ պատճառ չկա”:

Իսկ որն է լինելու քառյակի գործունեություն հաջորդ նպատակը. չէ որ նրանց հիմնական պահանջը Կառավարության հրաժարականն էր, Մարգարյանն այս մասին ասաց. ”Քառյակի համագործակցությունը միայն Կառավարության հրաժարականով չի սկսվել, դա սկսվել է խորհրդարանում չորս քաղաքական ուժերի համագործակցությունից տարբեր օրինագծերի շուրջ: Երբ քառյակը պահանջում էր Կառավարության հրաժարականը, մենք միշտ ասւոմ էինք, որ մեզ մեխանիկական հրաժարականը չի բավարարում, դա չի, որ ինչ-որ անձեր գնում են, այլ անձեր գալիս են, մենք հրաժարականի հիմքում դնում ենք Կառավարությանև կառուցվածքային, և գործունեության, և գործելալոճի, և ծրագրային դրույթները, փիլիսոփայությունը Կառավարության: Բնականաբար շարունակվելու է  այդ ուղղությամբ քառյակի գործունեությունը”:

Ստեփան Մարգարյանը գտնում է, որ երկրի համար ամենացանկալին ազգային համաձայնության Կառավարության ձևավորումն է, ու ոչ ցանկալի իրավիճակներից խուսափելու համար միակ եղանակը դա է: 

Նշենք, որ  վարչապետին նշանակում է նախագահը ԱԺ խմբակցությունների հետ քննարկելուց հետո: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կամ քառյակն այս պահին ունեն վարչապետի թեկնածու, Մարգարյանը պատասխանեց. ”Մենք նման հարց չենք քննարկել դեռ, ես հիմա դժվարանում եմ որևէ բան ասել այդ ուղղությամբ”:

Իսկ արդյոք ԲՀԿ-ից որևէ մեկը կհամաձայնի ստանձնել այդ պարտավորությունը հետաքրքրվեցինք Մարգարյանից. ”Մենք կքննարկենք ցանկացած բան, երբ իավիճակը կստեղծվի, հիմա այս պահին մենք քայդ հարցը չենք քննարկել: Վարչապետի հրաժարականը որքան էլ սպասելի էր, ամեն դեպքում ես անձամբ կարծում էի, որ դա կլինի ամսի քսանի շրջանում, հիմա մի քիչ շուտ է ու այդ հարցի պատասխանը ես չունեմ”:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ