14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ 3 մլն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Բերդում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացավ՝ ինչպես ազատ ու արդար ընտրություններում ստանձնել է իշխանությունը, այնպես էլ ազատ ու արդար ընտրություններում հանձնել այն։ Սա նա համարեց իրենց ամենակարևոր առաքելությունը։

«Մենք ինչքան էլ լավ իշխանություն լինենք, մեկ է՝ մի օր հայտնվելու է այլ քաղաքական ուժ, որը կարողանալու է շահել ժողովրդի համակրանքը, և դա է մեր ամենապատասխանատու պահը, որ մենք մի ձայնով անգամ չկեղծենք ու չխեղաթյուրենք ժողովրդի քվեն»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա պահը պատմական անվանեց, քանի որ ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանության. «Իմ 6.5 ամսվա վարչապետության ամենամեծ արդյունքն էն է, որ ժողովրդին վերադարձվել է բարձրագույն իշխանությունը»։

«Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ 3 մլն վարչապետ կա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այդ 3 մլն-ից յուրաքանչյուրը որոշում է երկրի ճակատագիրը՝ իր մի քվեով։

«Մենք իշխանությունը եղունգներով ու ատամներով չենք պահելու։ Երբե՛ք»,- նշեց Փաշինյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ