30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ նոր Կառավարություն ուզում եք, երկնքից իջեցրեք…

”Ես չեմ կարծում, որ հիմա գլխավոր խնդիրը Կառավարության հրաժարականն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: ‘’Նույնիսկ ավելին` այսպիսի Կառավարությունը և նրա նման գործելակերպը պայմանավորված է նախ  և առաջ նրանով, թե ինչպիսի Ազգային ժողով մենք ունենք, ինչպիսի քաղաքական դաշտ և միանգամայն ապաքաղաքական դաշտի պարագայում ինչ Կառավարություն ուզում եք, փոխեք, ինչ նոր Կառավարություն ուզում եք երկնքից իջեցրեք, բերեք, դրեք այդ բազկաթոռներին, միևնույնն է` հաշիվը մեկն է լինելու’’:

Մեհրաբյանը նշեց, որ այսօրվա ընդդիմությունը, մասնավորապես քառյակը, ինքն էլ հանդիսանում է գործող իշխանական համակարգի անբաժանելի մաս: ‘’Միևնույն մակարդակի են իշխանության հետ, նրանց տրամաբանության մեջ են, առաջնորդվում են իշխանության արժեքներով և ոչ մի բանով չեն տարբերվում իշխանությունից, նույնն իշխանությունն է` մինուս նշանով’’: Նրա համոզմամբ` այս ոչ իշխանական ուժերը իրենց նման գործունեությամբ իշխանության համար լավագույն ընդդիմությունն են ներկա դրությամբ:

Ըստ նրա` եթե ԲՀԿ-ը նույնիսկ որոշեր ցնցումներ անել երկրում, ապա ոչինչ էլ չի փոխվի երկրում սոցիալ-տնտեսական առումով, քանի որ ‘’գործ ունենք նույն արժեքային համակարգի հետ, եթե ինչ-որ բան էլ լինի, կլինի հեղաշրջում բայց ոչ որակական փոփոխություն’’:

Մեհրաբյանն ընդգծեց, որ իշխանությունն էլ լավ պատկերացնում է այդ ամենը ու սահմանափակիչ որոշակի միջոցներ կձեռնարկի դա թույլ չտալու համար ու շրջանակը կփակվի: ‘’Չեմ կարծում, որ զանգվածային հիացմունք կա այդ ուժերի գործունեությունից, բայց ով էլ հույսեր որ կապում էր, ապա նրանք ևս կհիսթափվեն’’:

Փորձագետի խոսքով` Հայաստանն ավելի լուրջ ընդդիմության կարիք ունի, ընդդիմության, որը քաղաքացիների շահերով կառաջնորդվի: ‘’Այնպիսի ընդդիմություն է պետք, որ նախ կձևակերպի քաղաքացիների շահերը քաղաքական բանաձևերի միջոցով, ու դա կստիպի իշխանությանն իրեն ծառայել, իսկ չծառայելու դեպքում էլ կասի` դե հաջողություն, ձեր փոխարեն կգան մարդիկ, ովքեր կլուծեն այս խնդիրը’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ