27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

”ՍԴ-ը շատ էր չարչարվել”…մռայլ տպավորություններ

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ”շատ մռայլ տպավորություն է ստացել” Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից: ”Մոտավորապես հասկանում էի, դժվար չէր հասկանալ, որ հենց այդպես էլ պետք է լիներ, ուրիշ ձևի չէր կարող լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ”Պարզապես մտածեցի, որ մեր հանրապետության Սահմանադրական դատարանը մի քիչ ավելի շատ էր չարչարվել, 64 էջ էր գրել հասարակության համար, կարելի էր  ոչինչ չգրել, պարզապես ասել` ձեր ասածը չի լինում ու վերջ”,-նկատեց նա:

Ըստ Բոստանջյանի` հասարակությունը մի պարզ բան է ուզում, որ սեփականության իր իրավունքը չխախտեն, իր ոչ բարձր աշխատավարձերից պահումներ չանեն: Նա նշեց, որ իհարկե, կա անվստահություն Կառավարության, իշխանությունների նկատմամբ, սակայն Բոստանջյանը ասում է` նույնիսկ եթե ենթադրենք, որ այդ ամենը չկա, կրկին խնդիր է լինում: ”Ենթադրենք` շատ խոցելի կետեր չկան ու այսպես կոչված` բարեփոխումները սարսափելի լավն էին, բայց քո հասարակությունը չի կարողանում հասկանա, ինչի ես դու գնում` ի հակադրութուն այս նույն ժողովրդական զանգվածի”: 

ԲՀԿ-ական նախկին պատգամավորը վստահ է` այս տրամաբանական մոտեցումը նաև իշխանություններն են հասկանում:  ”Այնտեղ շատ բարձր մակարդակի անձնավորություններ կան ու հնարավոր չէ, որ նրանք չեն հասկանում այս ամենը, և հիմա հակադրվելու բանը, չեմ հասկանում` ինչով է պայմանավորված”:

Նա ընդգծեց, որ հասարակությունը պետք է հավասարակշռված մնա, ”բայց դե նրան էլ չպիտի հանեն ուղեծրից. դեռևս ՍԴ որոշումը չի ուղարկվել, բայց Դավիթ Հարությունյանը, Ֆելիքս Թոխյանը մեկնաբանություններ են տալիս ու ամենակուռ ձևով ասում, որ վճարները պետք է գանձնվեն, ախր հասարակ ժողովուրդը չէր ուզում խորանար այդ 60 էջի մեջ, ուզում էր, որ ասեին` գոնե ժամանակավորապես այդ երևույթը ձգում ենք”,-եզրափակեց Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ