20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախիջեւանում զորք է կուտակվում Երևանին և Արարատյան դաշտին խփելու համար

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոմանք ճգնում են Նախիջևանի ազատագրման գաղափարը ներկայացնել որպես պատերազմի գաղափար: Ճիշտ հակառակն է: Այն կայուն խաղաղություն հաստատելու և Երևանը, Հայաստանը փրկելու գաղափար է: Եթե մենք Նախիջևանը չազատագրենք՝ ԱՎԵՐԻՉ պատերազմը անխուսափելի կլինի: Եթե ձեզ թվում է, որ թյուրքերը առանձին հարձակողական բանակ, թուրքական հրահանգիչներ, հսկայական զորք և զենք են կուտակել Նախիջևանում շքերթի համար՝ սխալ եք: Դա արել են Երևանին և Արարատյան դաշտին խփելու համար:

Ուստի մեր ընտրությունը ինքնապաշտպանական, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, համեմատաբար քիչ զոհերով պատերազմի և ԱՎԵՐԻՉ, թյուրքական առաջին հարվածից արնահոսող, պատերազմի միջև է:

Կատարիր ընտրությունդ հայ ժողովուրդ:

ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածն ամարագրել է անհատական և հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը:

Եկեք իրար չխաբենք: Հասկանում եմ, որ հարմարավետ ստի և ինքնախաբեության մեջ ապրելը հարմար է, քան դառը իրականությունն ընկալելը: Բայց, ցավոք սրտի, առանց իրականության ճիշտ ընկալման համարժեք արձագանքել հնարավոր չէ»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ