05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կիկոսի պատմությունն է. Հերմինե Նաղդալյանը ընդդիմադիրների ոգևորության շուրջ

ՍԴ որոշումից հետո ընդդիմադիրները ապագա կառավարության ձևավորման շուրջ ակտիվ քննարկումների շրջափուլ են մտել: Այս առիթով հետաքրքիր է Հանրապետականի արձագանքը՝

 

-Ընդդիմադիր գործընկերներից մեկին թվացել է, թե ՍԴ-ի որոշումով իրեն իր երազած տղա են հայտարարել: Արդեն քննարկում է, թե ինքն այս կամ այն անձին ապագա կառավարության ղեկավար նշանակելուն համաձայնվի, թե ոչ: Մյուսներն էլ են ոգևորվել ապագա կառավարության վերաբերյալ քննարկումներով: Ընդ որում, դեռևս ,,հրաշալի,, կոչվող քառյակի ներկայացուցիչներից մեկն ասում է այլընտրանքային ծրագիր ենք ներկայացնում, ամբողջական համակարգ, մյուսը պնդում է, որ նման բան չկա: Երևի նրանից է, որ որոշ ավելի սթափ մեր կոլեգաները հասկանում են, որ այս ամենը՝ այլընտրանքային ծրագիր, մոբիլիզացում, փոփոխությունների գեներատոր, այս ամենը պետք է ընտրությունների ժամանակ արվեր, որպեսզի ընտրողը Ձեզ վստահեր ու ձայն տար, մեծամասնություն ունենայիք, կառավարություն ձևավորեիք, համաձայնություն տայիք և այլն: Կիկոսի պատմությունն է՝ գնացի մարդի, ունեցա որդի, շարունակությունը կարդացեք Հովհաննես Թումանյան:

    

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ