27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վենետիկում ձերբակալվել է Վենետիկի անկախացման 24 կողմնակից

”Քիչ առաջ տեղեկություն ստացա այն մասին, որ այս գիշեր Վենետիկում ձերբակալվել են Վենետիկի անկախացման 24 կողմնակիցներ, որոնց մեջ է նաև ակտիվիստ Ֆրանկո Ռոշետտան: Ինչպես երևում է, Իտալիայի իշխանությունները որոշել են դիմել քաղաքական այլախոհներին բռնաճնշելու ոստիկանական մեթոդների կիրառմանը: Սպասում եմ լրացուցիչ տեղեկությունների՝ հույս ունենալով, որ կատարվածն, այնուամենայնիվ, անախորժություն է: Բոլոր ձերբակալվածները Վենետիկի անկախության հանրաքվեի անցկացման կազմակերպական աշխատանքներին մասնակցած անձինք են: Հանրաքվեն անց է կացվել մարտի 16-22 միջակայքում, և դրա մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել Վենետիկի տարածաշրջանի Իտալիայից անկախացմանն ու Վենետիկյան Հանրապետության պետականության վերականգնմանը”-Facebook-յան իր էջում տեղեկացրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ