06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԿՄ-ի նման կառույցի ստեղծումը ԲՀԿ-ի կողմից՝ քաղաքացիական պատերազմի նախադրյալ/վիդեո/

“1993 թվականին Հայաստանը հրաժարվեց ժողովրդավարությունից և ազատականությունից և ընդհանրապես պետականությունից,երբ որ թույլ տվեց Հայաստանում ստեղծվի երկրապահ կամավորականների միություն: Այսինքն Հայաստանի քաղաքական էլիտան, որի մեջ ես մտնում էի և դա իմ սխալնել է թույլ տվեցինք ձևավորվի պետության մեջ այլընտրանքային ուժային կենտրոն: Ոչ մի երկրում չպիտի լինի երկրապահ կամավորական միություն”,-պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ԲՀԿ առաջնորդը ԵԿՄ-ին նման նոր միություն կազմավորելով ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Քաղաքական գործիչը ԵԿՄ-ի գոյությունը համարում է հակապետական քայլ:

“Երկրապահները իրենց ուսադիրներով, իրենց թաքցրած զենքերով ընդհանրապես հակապետական միություն է: Այդ զենքը հակապետական զենք է, այդ զենքը աշխատել է պետության դեմ: Դա հասարակական կազմակերպությունչի, դա թաքնված ուժային կառույց է”,-շարունակեց Արշակյանը:

Նա չի հասկանում, թե ի՞նչու է Ծառուկյանը ուզում այդ տիպի կառույց հիմնադրել, քանի որ դրա տակ քաղաքացիական պատերազմի հրահրման ենթատեքստ է նկատում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ