20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ում իրարանցու՞մ է

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, “Օրինաց երկիր” կուսակցությունում իրարանցում է: ՕԵԿ-ականները վերջնագիր են ներկայացրել կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին՝ կամ նրանց աշխատանքով ապահովի, կամ լքում են կուսակցությունը:

Մեր հարցը լսելուց հետո, ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը մի պահ կարկամեց, հետո ասաց՝ չէ:

“Նախ մեր կուսակցությունը աշխատանքային գործակալություն չէ, որ աշխատանք խոստանանք մարդկանց: Հետո ՕԵԿ-ի բազմահազար անդամներ աշխատանք ունեն: Կան նաեւ մարդիկ, որ չեն աշխատում, բայց երբեւէ վերջնագիր կամ պահանջ չեն ներկայացրել ՕԵԿ առաջնորդին”,-ասաց խոսնակը:

Արթուր Միսակյանի հավաստմամբ, ՕԵԿ անդամների ճնշող մեծամասնությունը գաղափարակից են եւ հաստատ որեւէ ակնկալիքի համար չեն դարձել ՕԵԿ անդամ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ